Առաջադրանք  1

1.Փակագծում տրված  բառերից ընտրի՛ր ճիշտը:

Հեռավոր անապատում (մոլեգնում, վարարում)  էր մրրիկը:

(Հայերեն լեզուն, հայերենը)  հնդեվրոպական լեզվաընտանիքում առանձին լեզու է:Երեկոյան (բառաչում, մայում) էին  արոտավայրերից տուն եկող կովերն ու հորթերը:

Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր տարածվում լռության մեջ:

Քամին (փռփռացնում, փրփրեցնում) էր նրա հագուստի փեշերը:

(Ամոլ, ամուլ) դաշտերը դարձան արգասաբեր ու բերրի:

Ամառները նա հաճախ էր գնում  գյուղ՝ (իր, իրեն) պապերի ծննդավայրը:

Բնավորության այդ գծերը նա (ժառանգել, ժառանգություն էր ստացել ) ծնողներից:

Անդրանիկ զորավարի մասին ժողովուրդը  բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) է ստեղծել:

Աբովյան (փողոցի վրա, փողոցում)  մի նոր գրախանութ է բացվել:

2.Ընդգծիր ճիշտ ձևերը:

Բազմիցս – բազմիցս անգամ

Կրկին – կրկին անգամ

Սովորացնել – սովորեցնել

Ներեղություն – ներողություն

Ի շնորհիվ – շնորհիվ

Պայթեցնել – պայթացնել

Թարմացնել – թարմեցնել

Առաջին — առաջի

Առաջադրանք 2

1.Փակագծում տրված  բառերից ընտրի՛ր ճիշտը:

Արտակն  ու Անահիտը աշտարակից (դիտում, նայում) էին ծովն ու ծովեզերքը:

Թռչունների (երամը, երամակը)  ուրախ ծլվլում էր երկնքում:

Աշխենը թախիծով (թոթովեց, թոթվեց) ուսը և արագ հեռացավ:

Նրա ակնարկները (վերաբերում, վերաբերվում) էին  իրենց գաղտնի բանակցություններին:

Սիրանուշը  շաբաթ օրը իրենց ամառանոցում  աշխատակիցների համար (հրավեր, հրավերք) էր կազմակերպել:

Ծեր գուսանը ներս մտավ և  (բամբիռը, բամբիշը) դրեց  սեղանին:

(Մանանեխի, անանուխի) թեյը հանգստացնում է նյարդերը:

Այսօր տղաներին (հազվադեպ, հազվագյուտ) կտեսնես բակում խաղալիս:

Վաղնջական ժամանակներից մարդը (մեղանչեց, մեղա եկավ) և արժանացավ Աստծո զայրույթին:

Այս տարի  մեր գյուղում (այգեբացը, այգաբացը) սկսվեց ապրիլի սկզբներին:

Նա շատ (թույր, թյուր) կարծիք ունի սեփական ընկերոջ մասին:

2. Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։

Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարիդժվար, հավաքելդյութիչ, հուզիչ, հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ, անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

3.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ

Փութաջանամպոտ, դալար, ծույլուսյալերկչոտ, հինավուրց, գագաթօրինականանջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր, արատավոր, խորդուբորդ, ջրարբիհամարձակջինջտգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: