Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ… Քո մշուշը, քո ոսկիՏերևները հողմավար,Դյութանքը քո մեղմ խոսքի,Արցունքները քո գոհար… Հարազատ են իմ հոգուն,Վհատությանն իմ խոնարհ,Ե՛վ թփերը դողդոջուն,Ե՛վ խոտերը գետնահար… Եվ քո երգը թախծալիԻմ սրտի երգն է կարծես,Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы